Koreez առարկայական
Վճարման եղանակներ
Idram հավելված
TelCell վճարային տերմինալ
TelCell Wallet հավելված
Բանկային քարտ
Դու բաժանորդագրվել ես մեր էլեկտրոնային ծանուցումներին։ Էլ․ փոստդ կստուգե՛ս։ 😉
Նամակը չստանալու դեպքում այն կարող ես փնտրել "Promotion" բաժնում։
Գրանցումը դեռ փակ է։ Բաժանորդագրվի՛ր, որ առաջինն իմանաս ու շուտ գրանցվես ։)
Idram հավելված
TelCell վճարային տերմինալ
TelCell Wallet հավելված
Բանկային քարտ
1.1. Koreez մրցույթը դպրոցական առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ մրցույթ է (այսուհետ նաև՝ Koreez կամ մրցույթ), որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև ՀՀ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) ուսանողները:
1.2. Koreez-ի հիմնական նպատակն է բացահայտել դպրոցականների առանձին ընդունակություններն ու հակումները և նպաստավոր պայմաններ ստեղծել դրանց հետագա զարգաման համար, աշակերտների շրջանում խթանել դեպի կրթությունը հետաքրքրությունը, ամրապնդել գիտելիքները, նպաստել աշակերտների ինտելեկտուալ մրցույթներին ակտիվ մասնակցությանը:
1.3. Koreez-ի սկզբունքներն են՝ ազնվությունը, արդարությունը, օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, բարեվարքությունը։
1.4. Koreez-ը կազմակերպվում և անցկացվում է «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության կողմից (այսուհետ նաև` կազմակերպիչ):
1.5. Մրցույթում հարցերը կլինեն հետևյալ առարկաների շրջանակներում՝
1.6. Յուրաքանչյուր մասնակից կստանա իր դպրոցական ծրագրին համապատասխան հարցեր։
1.7. Հարցերը կլինեն հետևյալ տեսակներից՝
2.1. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է www.koreez.am կայքի համապատասխան բաժնում մուտքագրել մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն(երը), հեռախոսահամարը(ները), դասարանը (քոլեջի ուսանողները պետք է ընտրեն իրենց կուրսին համապատասխան դասարանը), դպրոցը կամ քոլեջը, ծածկանունը և գաղտնաբառը, կցել լուսանկարը (տվյալները հիշելը և ճիշտ կիրառելը մրցույթի ժամանակ անխափան մուտքի և մասնակցության համար խիստ անհրաժեշտ են)։
Ուշադրություն․ Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Koreez 2024-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նորից գրանցվել՝ անկախ նախորդ տարի գրանցված լինելու հանգամանքից։
2.2. Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականությանը և մրցույթի սույն կանոններին, մասնակցության և կայքի օգտագործման պայմաններին և հաստատել դրանք։
2.3. Գրանցման համար ներկայացված տվյալները և լուսանկարը պետք է լինեն իրական՝ հետագայում դրանք փոփոխության ենթարկելու հնարավորություն չի լինի։
2.4. Տվյալները մուտքագրելուց հետո էլեկտրոնային փոստի հասցեի կստանաք վեցանիշ թիվ, որն անհրաժեշտ է մուտքագրել կայքի համապատասխան բաժնում՝ էլ․ հասցեն հաստատելու համար։ Հաղորդագրությունը չստանալու դեպքում խնդրում ենք ստուգել Spam կամ Promotions բաժիններում կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 327969, 094 287969, 091 297969, 055 297969։
2.5. Մրցույթին մասնակցության վճարը կազմում է 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
2.6. Գրանցվելուց հետո անհրաժեշտ է կատարել վճարում Idram հավելվածով կամ Telcell վճարային տերմինալների ու Telcell հավելվածի օգնությամբ։ Վճարումը հնարավոր է կատարել մինչև ս․թ․ ապրիլի 16-ը։ Idram հավելվածով վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է ներբեռնել Idram հավելվածը, համալրել հաշիվը բանկային քարտից կամ տերմինալից, Koreez.am կայքում վճարելիս ընտրել վճարել Idram հավելված-ով տարբերակը, համակարգչով գրանցվելու դեպքում մուտքագրել Ձեր Idram-ի մուտքի տվյալները կամ հեռախոսի Idram հավելվածով սկանավորել Էկրանին պատկերված QR կոդը և վճարել։ Հեռախոսով գրանցվելու դեպքում անհրաժեշտ է Idram հավելվածով վճարելու տարբերակն ընտրելուց հետո ընտրել «Վճարել հավելվածով» տարբերակը կամ ավելացնել մուտքի տվյալները և հաստատել վճարումը։ Telcell վճարային տերմինալներով վճարելու դեպքում անհրաժեշտ է տերմինալի մենյուից ընտրել «Այլ» տարբերակը, այնուհետև ընտրել «Կրթական հաստատությունների վճարումներ», ապա՝ Koreez։ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել koreez.am կայքի Ձեր էջում նշված անհատական կոդը: Մուտքագրելուց հետո ստուգեք մասնակցի անունը, ազգանունը, մուտքագրեք 5000 դրամ և վճարեք։ Իսկ Telcell հավելվածի օգնությամբ վճարելու դեպքում անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, կցել բանկային քարտը, համալրել հաշիվը, Koreez.am կայքում վճարելիս ընտրել «Անցնել Telcell հավելված» տարբերակը, բացված դաշտում նշել այն հեռախոսահամարը, որով գրանցված է Telcell հավելվածը։ Կստանաք ծանուցում Ձեր հեռախոսին, որով անցնելով կարող եք կատարել վճարումը։ Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էջը կակտիվանա, իսկ էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսին SMS հաղորդագրության միջոցով կստանաք վճարումը հաստատող հաղորդագրություն։ Վճարում կատարելու, բայց մրցույթին չմասնակցելու պարագայում վճարված գումարը ետ չի վերադարձվում։
2.7. Ուշադրություն․ մասնակցի գրանցումը, վճարումը, ինչպես նաև ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու Koreez ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ հաստատումը անհրաժեշտ է կատարել մասնակցի ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից։
3.1. Մրցույթն անցկացվում է երկու առցանց/օնլայն փուլով՝ նախընտրական և եզրափակիչ։ Մրցույթը կամփոփվի հանդիսավոր մրցանակաբաշխությամբ։
3.2. Մրցույթի ընթացքում մասնակիցը պետք է մենակ լինի սենյակում, (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), որպեսզի նա կարողանա կենտրոնանալ առաջադրանքների լուծման վրա և պահպանի արդարության և ազնվության սկզբունքը (հիշեք՝ մրցույթի հեղինակությունն ու արդյունքների ճշտությունը կախված են ինչպես մրցույթի կազմակերպչից, այնպես էլ մրցույթին մասնակցող/ներ/ից):
3.3. Մրցույթի ժամանակ անհրաժեշտ է չծանրաբեռնել համացանցային կապը, մրցույթի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում ցանցի խափանումների համար, որոնք թույլ չեն տվել մասնակցին պատշաճ մասնակցել մրցույթին: Եթե մասնակցի մոտ լինում են տեխնիկական խնդիրներ, ապա մինչ այդ նրա լրացրած պատասխանները պահպանվում են հարթակում: Խնդիրները լուծելուց հետո նա կարող է վերադառնալ համակարգ և շարունակել մրցույթին մասնակցությունը, սակայն այդ դեպքում նա կորցնում է հարցաշարի համար հատկացված ժամանակը կամ դրա մի մասը, քանի որ ժամանակը վերահաշվարկման կամ ընդհատման ենթակա չէ: Իսկ եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել են տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով և շարունակել մասնակցությունը։
3.4. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր) և բարդ (3 միավոր)։
3.5. Յուրաքանչյուր աշակերտ հարցերի մեծ բազայից կստանա պատահականության սկզբունքով ընտրված հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
3.6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում մասնակիցը կարող է այն բաց թողնել։ Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի նա կարող է վերադառնալ բաց թողնված հարցին։
3.7. Նախքան ժամանակի ավարտը՝ աշխատանքը վերջացնելու դեպքում, մասնակիցը սեղմում է «Ավարտել» կոճակը և հաստատում աշխատանքը: Ժամանակը սպառվելու դեպքում մասնակցի պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
3.8. Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպիչն իրավունք ունի հանել մասնակցին ցուցակից, զրոյացնել նրա արդյունքները և կատարել համապատասխան ուղղում մասնակիցների ցուցակում:
3.9. Մասնակիցը պետք է մրցույթի օրը իր ծածկանունով ու գաղտնաբառով մուտք գործի www.koreez.am կայք հետևյալ թվային սարքերից որևէ մեկի միջոցով՝ համակարգիչ, հեռախոս, պլանշետ և պատասխանի ներկայացվող հարցաշարին։ Համակարգչով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի համակարգչի դիտարկիչը (բրաուզերը) լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ Chrome>=45, Firefox>=38, Edge>=12, Explorer>=10, Safari>= 9, Opera>= 30, իսկ հեռախոսներով կամ պլանշետով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի օպերացիոն համակարգը լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ iOS>= 9, Android>=4.4)։ Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում մրցույթի արդյունքների զրոյացում: Գաղտնաբառը մոռանալու դեպքում մասնակիցը կարող է այն վերականգնել «Մոռացե՞լ ես գաղտնաբառը» տողի օգնությամբ, որից հետո գրանցված էլեկտրոնային հասցեին կստանա գաղտնաբառը փոխելու հղումը: Նամակները Inbox բաժնում չստանալու դեպքում խնդրում ենք ստուգել Ձեր էլեկտրոնային հասցեի Promotion կամ Spam բաժինը։
3.10. Նախընտրական փուլ
3.11. Եզրափակիչ փուլ
1) Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ (մրցանակաբաշխության հստակ տեղն ու ժամը լրացուցիչ կհրապարակվի www.koreez.am կայքում)։
2) Յուրաքանչյուր տարիքային խմբում (3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի նոութբուքով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի պլանշետով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի բջջային հեռախոսով և/կամ այլ նվերներով։
3) Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։
4) Մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում բոլոր տարիքային խմբերում առավելագույն միավորներ ամենակարճ ժամանակում վաստակած մասնակիցը կստանա 3-օրյա հանգստյան ուղեգիր Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում։
5) Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
6) Մրցույթի արդյունքում 100 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և խրախուսական մրցանակներով և պատվոգրերով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրում ենք նախքան գրանցվելը, մանրամասն և հանգամանալից ուսումնասիրել մրցույթի սույն կանոնները, մասնակցության և կայքի օգտագործման պայմանները, ինչպես նաև անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականությունը։
Սույն քաղաքականությունը նկարագրում է աշակերտների, մասնակիցների, նրանց օրինական ներկայացուցիչների (այսուհետ՝ Օգտատերեր) անձնական տվյալներ հանդիսացող տեղեկույթի՝ www.koreez.am կայքի (այսուհետ՝ Կայք) շրջանակներում հավաքագրման, պահպանման, մշակման և օգտագործման ընթացակարգերը՝ Koreez մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով։
Քաղաքականության նպատակն է առաջնորդվել խստագույն չափանիշներով բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Օգտատերերի անձնական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը և օգտագործմանը։ Սույն քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանում է մշակման ենթակա անձնական տվյալների տեսակները, դրանց մշակման և պահպանման կարգերը, նպատակները, և առնչվող այլ հարցեր։
Սույն Քաղաքականությունը կիրառելի է Օգտատերերի այն բոլոր անձնական տվյալների նկատմամբ, որոնք որևէ կերպ մշակվում են Կայքի շրջանակներում։ Սույն Քաղաքականությունը կարող է վերաբերել նաև անձնական չհամարվող այլ տվյալների:
Մշակման ենթակա անձնական և այլ տվյալներն են՝
Մշակման ենթակա անձնական տվյալները կարող են ստացվել բացառապես հետևյալ աղբյուրներից՝
Եթե Օգտատերը նախընտրում է չտրամադրել անձնական տվյալները Կայքին կամ հետ կանչել Կայքի կողմից անձնական տվյալները մշակելու համար արդեն իսկ տրված համաձայնությունը, ապա Օգտատերը կկարողանա այցելել Կայք և որոշակի չափով օգտվել դրանից, սակայն չի կարողանա օգտվել Կայքի որոշակի առավելություններից, կատարել որոշակի գործողություններ և ստանալ որոշակի տեղեկատվություն:
Օգտատերերի անձնական տվյալների մշակման համար հիմք են հանդիսանում՝
Օգտատերերի անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ նպատակներով՝
Օգտատերերի անձնական և այլ տվյալների մշակման և վերլուծությունների նպատակն է՝
Օգտատերերի անձնական տվյալների հետ կատարվող գործողություններն են՝
Օգտատերերի անձնական տվյալները մշակվում են ավտոմատացված եղանակով։
Օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի չեն տրամադրվում, բացառությամբ Օգտատիրոջ կողմից տրված գրավոր համաձայնության առկայության և/կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի և սահմանված կարգով։
Օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար կիրառվում են Կայքի տրամադրության տակ եղած անվտանգության ապահովման ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական բոլոր միջոցները:
Օգտատերերից յուրաքանչյուրը ստեղծում և մուտքագրում է ծածկանուն և գաղտնաբառ անհատական էջ մուտք գործելու համար: Ըստ որում՝ Օգտատիրոջը տեսանելի են միայն իր տվյալները: Հետևաբար՝ Օգտատերերին տեսանելի չեն այլ Օգտատերերի տվյալները, բացառությամբ այն տվյալների որոնց հրապարակման մասին Օգտատերերը նախապես տեղեկացված են եղել: Օգտատերերի անձնական ամբողջական տվյալները որևէ մեկին հասանելի չեն: Կայքի աշխատակիցների պարագայում ամբողջական տվյալների հասանելիությունը ևս սահմանափակ է: Տվյալներին որևէ կերպ հասանելիություն ունեցող յուրաքանչյուր աշխատակից պարտավորվում է պահպանել գաղտնիությունը՝ ի լրումն իր կողմից ստանձնած պարտավորությունների։
Այնուամենայնիվ, համացանցում գտնվող որևէ կայք, այդ թվում Կայքի շրջանակներում չեն կարող ապահովվել անձնական տվյալների 100% պաշտպանություն, և Կայքը չի կարող պատասխանատվություն կրել իր վերահսկողությունից դուրս տեղի ունեցած Օգտատերերի տվյալների չթույլատրված մուտքի համար (օրինակ՝ երրորդ անձի կողմից օգտատիրոջ անվան և գաղտնաբառի չթույլատրված օրտագործման արդյունքում), որը հանգեցրել է Օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի կիրառմանը, փոփոխությանը կամ ոչնչացմանը:
Օգտատերերի անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Օգտատերերի անձնական տվյալների մշակման վերը նշված նպատակներին հասնելու համար, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Եթե Օգտատերը ցանկանում է, որ Կայքը այլևս չմշակի իր անձնական տվյալները, անհրաժեշտ է կապ հաստատել (+374) 10 327 969 / 60 757 969 (+374) 94 287 969 / 93 287 969 / 91 297 969 / 55 297 969 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով, որից հետո Օգտատրիոջ հետ կապ կհաստատի Կայքի ներկայացուցիչը, որպեսզի կարողանա հաստատել իր ինքնությունը։ Օգտատիրոջ կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը պատշաճ կերպով հետ կանչվելու պարագայում, Կայքը կդադարեցնի Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը և կոչնչացնի Օգտատիրոջ կողմից տրամադրված Օգտատիրոջ անձնական տվյալները հետկանչն ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում։ Օգտատիրոջ կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության հետկանչի դեպքում կարող է փակվել կամ ժամանակավորապես արգելափակվել (սառեցվել) Օգտատիրոջ անձնական հաշիվը Կայքում։
Կայքը կարող է օգտվել cookie-ֆայլերից և նմանատիպ տեխնոլոգիաներից (այսուհետ՝ «Cookie-ֆայլեր»), որպեսզի անհատականացնի և բարելավի Օգտատիրոջ մասին հավաքագրած տվյալները Կայքից օգտվելու ընթացքում: Cookie-ֆայլերը փոքր ծավալով տվյալներ պարունակող ֆայլեր են, որոնք թույլ են տալիս ինտերնետային կայքերին հավաքագրել և պահպանել տվյալներ Օգտատերերի համակարգիչներում:
Կայքը կարող է օգտագործել Cookie-ֆայլեր, որպեսզի բարելավի Կայքի աշխատանքը, կատարելագործի աշխատանքի որակը։ Օգտատերերը կարող են իրենց համակարգչի միջոցով կատարել համապատասխան կարգավորումներ, որոնք թույլ կտան Օգտատիրոջը ընդունել, մերժել կամ ջնջել Cookie-ֆայլեր։
Կայքը կարող է հավաքել անձնական տվյալները և հեռացնել նույնականացման տարրերը, որպեսզի վերլուծի և բարելավի Կայքի աշխատանքները, ինչպես նաև կարող է հանձնարարել երրորդ անձի կատարելու նշված վերլուծական գործողությունները:
Կայքի շրջանակներում կարող են հավաքագրվել Կայքի գործարկման վերաբերյալ որոշակի ապանձնավորված տեղեկություններ, ինչպես օրինակ՝ Կայքի այցելուների թիվը և այցելությունների հաճախականությունը: Այս տեղեկատվությունը կարող է ներառել տեղեկություններ այն մասին, թե որ կայքից հետո է Օգտատերը մուտք գործում, ինչ կայքեր է հաջորդիվ այցելում, ինչ դիտարկիչից (browser) է օգտվում, ինչպես նաև Օգտատիրոջ սարքի և IP հասցեի վերաբերյալ: Այդպիսի տվյալները օգտագործվում են միայն խմբակցված տարբերակով՝ առանց անհատականացման տարրերի: Այս հավաքական ապանձնավորված տվյալները օգնում են կատարել վերլուծություններ և անցկացնել հետազոտություններ Օգտատերերի հետաքրքրությունների, նախասիրությունների և վարքագծի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս Օգտատերերին ավելի լավ ճանաչել և այդ տեղեկությունը օգտագործել Կայքի աշխատանքները բարելավելու և այն Օգտատերերի համար առավել գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար:
Եթե Օգտատերերը սեղմում են Կայքում տեղադրված կոճակները, որոնք համակցված են սոցիալական ցանցերին (օրինակ՝ «Հավանել» և/կամ «Կիսվել» կոճակները), Կայքից որոշակի տվյալներ կարող են ուղարկվել համապատասխան սոցիալական ցանց և, կախված Օգտատերերի գաղտնիության պահպանման կարգավորումներից, այդ տվյալները կարող են մասնավոր կամ հանրային կարգով տեսանելի լինել (օրինակ՝ ընկերներին, հետևորդներին կամ ընդհանրապես բոլորին, ովքեր մուտք են գործում Օգտատիրոջ անձնական էջ):
Կայքը կարող է կատարել որոշակի անձնական տվյալների վերլուծություն իր օգտատերերին թիրախավորված նյութեր (այդ թվում՝ գովազդային) ներկայացնելու կամ առաջարկելու նպատակով։
Կայքում գրանցվելուց հետո Օգտատերերը իրավունք ունեն մուտք գործելու իրենց հաշիվ և ծանոթանալու Կայքի կողմից մշակվող անձնական տվյալներին: Օրենքով սահմանված դեպքերում Օգտատերերը իրավունք ունեն Կայքից պահանջելու կամ Կայքում, հնարավորության առկայության պարագայում, ինքնուրույն կատարելու ստորև նշված գործողությունները՝
Օգտատերը նաև իրավունք ունի՝
Կայքը կարող է պարբերաբար, ըստ անհրաժեշտության, փոփոխել և/կամ լրացնել սույն Քաղաքականությունը: Քաղաքականության փոփոխված տարբերակը հրապարակվում է Կայքում և ուժի մեջ է մտնում հրապարակվելու պահից: Որոշ դեպքերում, եթե Քաղաքականությունում կատարվող փոփոխությունները էական նշանակություն ունենան, Օգտատերը Կայքում կծանուցվի այդ մասին իր՝ օգտատիրոջ անվամբ մուտք գործելու պահին:
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ ինտերնետային կայքեր, որոնք գործածվում են այլ կազմակերպությունների կողմից: Կայքը որևէ պատասխանատվություն չի կրում այլ կազմակերպությունների կայքերի հետ կապված խնդիրների համար:
Կայքի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները մշակելու վերաբերյալ Օգտատիրոջ համաձայնությունը համարվում է տրված Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելու և/կամ Կայքում իր հաշիվ մուտք գործելու փաստով, ինչը համարվում է այնպիսի հավաստի գործողություն, որն ակնհայտորեն վկայում է Օգտատիրոջ՝ անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին, որը տրված է անձամբ Օգտատիրոջ կողմից, կամ, եթե Օգտատերը անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչև 16 տարեկան անչափահաս է, ապա Օգտատիրոջ օրինական ներկայացուցչի կողմից։
Տալով համաձայնությունը Կայքի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները մշակելու վերաբերյալ՝ Օգտատերը միաժամանակ հաստատում է, որ ծանոթացել է Քաղաքականության բովանդակությանը, այն հասկանալի և ընդունելի է իր համար, և Օգտատերը համաձայն է Քաղաքականության մեջ ներառված բոլոր դրույթներին։
Քաղաքականությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Քաղաքականությունից կամ դրա առնչությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակցությունների միջոցով՝ երկամսյա ժամկետում։ Նշված ժամկետում համաձայնության չգալու դեպքում վեճը ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից։