Պայմաններ և դրույթներ
KOREEZ - IDRAM JUNIOR «Junius» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ1․ «Junius» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
1.1. «Junius»-ը ֆինանսական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների 3-8-րդ դասարանի աշակերտները:
1.2. «Junius» ֆինանսական մրցույթի նպատակն է բացահայտել դպրոցականների առանձին ընդունակություններն ու հակումները և նպաստավոր պայմաններ ստեղծել դրանց հետագա զարգացման համար, աշակերտների շրջանում խթանել ֆինանսական գրագիտության և տեղեկատվական անվտանգության բարձրացմանը, նպաստել աշակերտների ակտիվ մասնակցությանը ինտելեկտուալ մրցույթներին։
1.3. «Junius» ֆինանսական մրցույթի սկզբունքներն են՝ ազնվությունը, արդարությունը, օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, բարեվարքությունը։
1.4. «Junius» ֆինանսական մրցույթը կազմակերպվում և անցկացվում է «Կորիզ Կրթական Ծրագիր» ՓԲԸ-ի կողմից (այսուհետ նաև` Կազմակերպիչ):
1.5. Մրցույթի հարցաշարը բաղկացած է հետևյալ թեմաներին առնչվող առաջադրանքներից՝
- Խնայողություն / Բյուջե
- Ֆինանսներ
- Վճարումներ, փոխանցումներ
- Թվային/անձնական տվյալների անվտանգություն
- Ընդհանուր ֆինանսական դրույթներ
- Մաթեմատիկական հարցեր։
1.6. Յուրաքանչյուր մասնակից կստանա իր տարիքային խմբին համապատասխան հարցեր՝ ըստ դասարանների։ Տարիքային խմբերն են՝
- 3-4-5-րդ դասարան
- 6-7-8-րդ դասարան
1.7. Հարցաշարը բաղկացած կլինի հետևյալ տեսակի առաջադրանքներից․
- Մեկ ճիշտ պատասխանով հարցեր,
- Երկու և ավելի ճիշտ պատասխաններով հարցեր,
- Համապատասխանեցում,
- Հերթականություն,
- Մուտքագրում (միայն թվեր)։
2.1. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է www.koreez.am կայքի համապատասխան բաժնում գրանցվել «Junius» ֆինանսական մրցույթի համար՝ մուտքագրելով մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն(երը), հեռախոսահամարը(ները), դասարանը, դպրոցը, ծածկանունը և գաղտնաբառը, կցել լուսանկարը (տվյալները հիշելը և ճիշտ կիրառելը մրցույթի ժամանակ անխափան մուտքի և մասնակցության համար խիստ անհրաժեշտ են)։
2.2. Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականությանը և մրցույթի սույն կանոններին, մասնակցության և կայքի օգտագործման պայմաններին և հաստատել դրանք։
2.3. Գրանցման համար ներկայացված տվյալները և լուսանկարը պետք է լինեն իրական՝ հետագայում դրանք փոփոխության ենթարկելու հնարավորություն չի լինի։
2.4. Տվյալները մուտքագրելուց հետո գրանցված հեռախոսահամարին կստանաք ծածկագիր, որն անհրաժեշտ է մուտքագրել կայքի համապատասխան բաժնում՝ տվյալները հաստատելու համար։ Հաղորդագրությունը չստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 327969, 094 287969, 091 297969, 055 297969
2.5. Մրցույթին մասնակցության վճարը կազմում է 1.000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
2.6. Գրանցվելուց հետո անհրաժեշտ է կատարել վճարում Idram հավելվածով, Telcell վճարային տերմինալների, Telcell հավելվածի կամ Բանկային քարտի օգնությամբ։ Վճարումը հնարավոր է կատարել մինչև ս․թ․ սեպտեմբերի 8-ը ներառյալ։ Idram հավելվածով վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է ներբեռնել Idram հավելվածը, համալրել հաշիվը բանկային քարտից կամ տերմինալից, Koreez.am կայքում վճարելիս ընտրել «Վճարել Idram հավելվածով» տարբերակը, համակարգչով գրանցվելու դեպքում մուտքագրել Ձեր Idram-ի մուտքի տվյալները կամ հեռախոսի Idram հավելվածով սկանավորել էկրանին պատկերված QR կոդը և վճարել։ Հեռախոսով գրանցվելու դեպքում անհրաժեշտ է Idram հավելվածով վճարելու տարբերակն ընտրելուց հետո ընտրել «Վճարել հավելվածով» տարբերակը կամ ավելացնել մուտքի տվյալները և հաստատել վճարումը։ Telcell վճարային տերմինալներով վճարելու դեպքում անհրաժեշտ է տերմինալի մենյուից ընտրել «Այլ» տարբերակը, այնուհետև ընտրել «Կրթական հաստատությունների վճարումներ», ապա՝ Koreez։ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել koreez.am կայքի Ձեր էջում նշված անհատական կոդը: Մուտքագրելուց հետո ստուգեք մասնակցի անունը, ազգանունը, մուտքագրեք 1000 դրամ և վճարեք։ Ուշադրություն՝ տերմինալներով պահվող միջնորդավճարը ներառված է գնի մեջ։ Իսկ Telcell հավելվածի օգնությամբ վճարելու դեպքում անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, կցել բանկային քարտը, համալրել հաշիվը, Koreez.am կայքում վճարելիս ընտրել «Անցնել Telcell հավելված» տարբերակը, բացված դաշտում նշել այն հեռախոսահամարը, որով գրանցված է Telcell հավելվածը։ Կստանաք ծանուցում Ձեր հեռախոսին, որով անցնելով կարող եք կատարել վճարումը։ Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էջը կակտիվանա, իսկ էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսին SMS հաղորդագրության միջոցով կստանաք վճարումը հաստատող հաղորդագրություն։ Բանկային քարտով վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է ընտրել «Վճարել բանկային քարտով» տարբերակը, մուտքագրել Ձեր բանկային քարտի համարը, Ձեր անունը՝ ինչպես գրված է քարտի վրա, քարտի գործողության վերջնաժամկետը, CVC2/CVV2 կոդը (եռանիշ թիվ, որը գտնվում է քարտի հակառակ կողմում), սեղմել «Վճարել» կոճակը։ Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էջը կակտիվանա, իսկ էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսին SMS հաղորդագրության միջոցով կստանաք վճարումը հաստատող հաղորդագրություն։ Վճարում կատարելու, բայց մրցույթին չմասնակցելու պարագայում վճարված գումարը ետ չի վերադարձվում:
2.7. Ուշադրություն․ մասնակցի գրանցումը, վճարումը, ինչպես նաև ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու Koreez ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ հաստատումը անհրաժեշտ է կատարել մասնակցի ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից։
3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ3.1. Մրցույթն անցկացվում է մեկ առցանց (օնլայն) փուլով։ Մրցույթը կամփոփվի հանդիսավոր մրցանակաբաշխությամբ։
3.2. Մրցույթի ընթացքում մասնակիցը պետք է մենակ լինի սենյակում, (այս պայմանի պահպանման անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), որպեսզի նա կարողանա կենտրոնանալ առաջադրանքների լուծման վրա և պահպանի արդարության և ազնվության սկզբունքը (հիշեք՝ մրցույթի հեղինակությունն ու արդյունքների ճշտությունը կախված են ինչպես մրցույթի կազմակերպչից, այնպես էլ մրցույթին մասնակցող/ներ/ից):
3.3. Մրցույթի ժամանակ անհրաժեշտ է չծանրաբեռնել համացանցային կապը, մրցույթի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում համացանցի խափանումների համար, որոնք թույլ չեն տվել մասնակցին պատշաճ մասնակցել մրցույթին: Եթե մասնակցի մոտ լինում են տեխնիկական խնդիրներ, ապա մինչ այդ նրա լրացրած պատասխանները պահպանվում են հարթակում: Խնդիրները լուծելուց հետո նա կարող է վերադառնալ համակարգ և շարունակել մրցույթին մասնակցությունը, սակայն այդ դեպքում նա կորցնում է հարցաշարի համար հատկացված ժամանակը կամ դրա մի մասը, քանի որ ժամանակը վերահաշվարկման կամ ընդհատման ենթակա չէ: Իսկ եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել են տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով և շարունակել մասնակցությունը։
3.4. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր) և բարդ (3 միավոր)։
3.5. Յուրաքանչյուր աշակերտ հարցերի մեծ բազայից կստանա պատահականության սկզբունքով ընտրված հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
3.6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում մասնակիցը կարող է այն բաց թողնել։ Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի նա կարող է վերադառնալ բաց թողնված հարցին։
3.7. Նախքան ժամանակի ավարտը՝ աշխատանքը վերջացնելու դեպքում, մասնակիցը սեղմում է «Ավարտել» կոճակը և հաստատում աշխատանքը: Ժամանակը սպառվելու դեպքում մասնակցի պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
3.8. Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպիչներն իրավունք ունեն մասնակցին հրավիրել անցանց կամ օնլայն (zoom) տարբերակով վերահանձնելու նախընտրական փուլը, ըստ որում օնլայն վերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։ Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։
3.9. Մասնակիցը պետք է մրցույթի օրը իր ծածկանունով ու գաղտնաբառով մուտք գործի www.koreez.am կայք հետևյալ թվային սարքերից որևէ մեկի միջոցով՝ համակարգիչ, հեռախոս, պլանշետ և պատասխանի ներկայացվող հարցաշարին։ Համակարգչով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի համակարգչի դիտարկիչը (բրաուզերը) լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ Chrome>=45, Firefox>=38, Edge>=12, Explorer>=10, Safari>= 9, Opera>= 30, իսկ հեռախոսներով կամ պլանշետով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի օպերացիոն համակարգը լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ iOS>= 9, Android>=4.4)։ Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում մրցույթի արդյունքների զրոյացում: Գաղտնաբառը մոռանալու դեպքում մասնակիցը կարող է այն վերականգնել «Մոռացե՞լ ես գաղտնաբառը» տողի օգնությամբ, որից հետո գրանցված էլեկտրոնային հասցեին կստանա գաղտնաբառը փոխելու հղումը: Նամակները Inbox բաժնում չստանալու դեպքում խնդրում ենք ստուգել Ձեր էլեկտրոնային հասցեի Promotion կամ Spam բաժինը։
3.10. Մրցութային օր
1) Մրցույթին կարող են մասնակցել միայն նախապես գրանցված և վճարումը կատարած աշակերտները:
2) Մրցույթի հարցաշարը բաղկացած է 30 հարցից, որոնց պատասխանելու համար մասնակիցը կունենա 40 րոպե ժամանակ։ Հարցաշարը հասանելի է դառնում 10:30-19:00-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ օրերին ներքոնշյալ դասարանների համար՝
3-րդ դասարան - սեպտեմբերի 10
4-րդ դասարան - սեպտեմբերի 10
5-րդ դասարան - սեպտեմբերի 10
6-րդ դասարան - սեպտեմբերի 11
7-րդ դասարան - սեպտեմբերի 11
8-րդ դասարան - սեպտեմբերի 11
Մասնակցի՝ հարցաշարին միանալու պահից սկսվում է հետհաշվարկ, ուղիղ 40 րոպե հետո ժամանակը սպառվում է, և թեստը համարվում է ավարտված: Եթե մասնակիցը չի ավարտում հարցաշարը նախքան ժամանակի ավարտը, ապա հարցաշարը փակվում է, բայց մասնակցի՝ նախքան դա լրացրած բոլոր պատասխանները պահպանվում են:
3) Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը սկսվում է բոլոր տարիքային խմբերի մրցութային օրերի ավարտից հետո և կարող է տևել մինչև 5 աշխատանքային օր:
4) Արդյունքներն ամփոփելուց հետո մասնակիցը www.koreez.am կայքում կտեսնի իր արդյունքները, վաստակած միավորները, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխանները, առաջատարների սանդղակը, որտեղ տեսանելի կլինեն բոլոր մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը, լուսանկարը, դպրոցը, դասարանը, աշակերտի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների և այլ վերլուծական տվյալներ։ Արդյունքների վերաբերյալ մասնակիցը կարող է ծանուցվել նաև էլեկտրոնային փոստի կամ SMS հաղորդագրության միջոցով։
5) Արդյունքները հնարավոր է բողոքարկել այն հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում (այսուհետ՝ Բողոքարկման ժամկետ)․ բողոքարկման վերջնաժամկետի մասին հստակ կծանուցվի էլեկտրոնային փոստի միջոցով։
6) Մրցույթի իր արդյունքները ստանալուց հետո մասնակիցն իրավունք ունի բողոքարկելու՝ էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնելով [email protected] հասցեին՝ պարտադիր նշելով բողոքարկվող հարցերի իր պատասխանները հավաստող աղբյուր/հիմք և կցելով իր ունեցած ապացույցները։
7) Բողոքարկման ժամկետի ավարտից հետո բողոքարկման դիմումը քննարկվում է և պատասխանը մասնակցին ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության՝ մրցույթի կազմակերպիչը կարող է կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը:
8) Մրցույթի օնլայն փուլի արդյունքները պահպանվում են 9 ամիս:
11) Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կստանա «Junius» ֆինանսական մրցույթին մասնակցության առցանց հավաստագիր։
1) Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն Koreez ամենամյա կրթական Օսկար մրցանակաբաշխության արարողության ժամանակ (մրցանակաբաշխության հստակ տեղն ու ժամը լրացուցիչ կհրապարակվի www.koreez.am կայքում)։
2) Յուրաքանչյուր տարիքային խմբում (3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի iPhone 15 բջջային հեռախոսով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի խրախուսական մրցանակներով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի խրախուսական մրցանակներով և/կամ այլ նվերներով։
4) Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
5) Մրցույթի արդյունքում 6 մասնակից կպարգևատրվի iPhone 15 բջջային հեռախոսով և/կամ այլ նվերներով և 12 մասնակից կպարգևատրվի խրախուսական մրցանակներով և պատվոգրերով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրում ենք նախքան գրանցվելը, մանրամասն և հանգամանալից ուսումնասիրել մրցույթի սույն կանոնները, մասնակցության և կայքի օգտագործման պայմանները, ինչպես նաև անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականությունը։