KOREEZ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1․ Koreez մրցույթի մասին
1.1. Koreez մրցույթը դպրոցական առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ մրցույթ է (այսուհետ նաև՝ Koreez կամ մրցույթ), որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև ՀՀ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) ուսանողները:
1.2. Koreez-ի հիմնական նպատակն է բացահայտել դպրոցականների առանձին ընդունակություններն ու հակումները և նպաստավոր պայմաններ ստեղծել դրանց հետագա զարգաման համար, աշակերտների շրջանում խթանել դեպի կրթությունը հետաքրքրությունը, ամրապնդել գիտելիքները, նպաստել աշակերտների ինտելեկտուալ մրցույթներին ակտիվ մասնակցությանը:
1.3. Koreez-ի սկզբունքներն են՝ ազնվությունը, արդարությունը, օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, բարեվարքությունը։
1.4. Koreez-ը կազմակերպվում և անցկացվում է «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության կողմից (այսուհետ նաև` կազմակերպիչ):
1.5. Մրցույթում հարցերը կլինեն հետևյալ առարկաների շրջանակներում՝
- 3-րդ դասարան՝ մայրենի, մաթեմատիկա, ընդհանուր իմացություն,
- 4-րդ դասարան՝ մայրենի, մաթեմատիկա, ընդհանուր իմացություն,
- 5-րդ դասարան՝ մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, ընդհանուր իմացություն,
- 6-րդ դասարան՝ մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, ընդհանուր իմացություն,
- 7-րդ դասարան՝ հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, պատմություն (հայոց պատմություն և համաշխարհային պատմություն), հանրահաշիվ և երկրաչափություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), ընդհանուր իմացություն,
- 8-րդ դասարան՝ հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, պատմություն (հայոց պատմություն եւ համաշխարհային պատմություն), հանրահաշիվ և երկրաչափություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), ընդհանուր իմացություն,
- 9-րդ դասարան՝ հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, պատմություն (հայոց պատմություն և համաշխարհային պատմություն), հանրահաշիվ և երկրաչափություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), ընդհանուր իմացություն,
- 10-րդ դասարան՝ հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, պատմություն (հայոց պատմություն և համաշխարհային պատմություն), հանրահաշիվ և երկրաչափություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), ընդհանուր իմացություն,
- 11-րդ դասարան՝ հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, պատմություն (հայոց պատմություն և համաշխարհային պատմություն), հանրահաշիվ և երկրաչափություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), ընդհանուր իմացություն,
- 12-րդ դասարան՝ հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, պատմություն (հայոց պատմություն և համաշխարհային պատմություն), հանրահաշիվ և երկրաչափություն, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն), ընդհանուր իմացություն,
1.6. Յուրաքանչյուր մասնակից կստանա իր դպրոցական ծրագրին համապատասխան հարցեր։
1.7. Հարցերը կլինեն հետևյալ տեսակներից՝
- Մեկ ճիշտ պատասխանով հարցեր,
- Երկու և ավելի ճիշտ պատասխաններով հարցեր,
- Համապատասխանեցում,
- Հերթականություն,
- Մուտքագրում (միայն թվեր)։
2. Ինչպես մասնակցել
2.1. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է www.koreez.am կայքի համապատասխան բաժնում մուտքագրել մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն(երը), հեռախոսահամարը(ները), դասարանը (քոլեջի ուսանողները պետք է ընտրեն իրենց կուրսին համապատասխան դասարանը), դպրոցը կամ քոլեջը, ծածկանունը և գաղտնաբառը, կցել լուսանկարը (տվյալները հիշելը և ճիշտ կիրառելը մրցույթի ժամանակ անխափան մուտքի և մասնակցության համար խիստ անհրաժեշտ են)։
Ուշադրություն․ Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Koreez 2024-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նորից գրանցվել՝ անկախ նախորդ տարի գրանցված լինելու հանգամանքից։
2.2. Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականությանը և մրցույթի սույն կանոններին, մասնակցության և կայքի օգտագործման պայմաններին և հաստատել դրանք։
2.3. Գրանցման համար ներկայացված տվյալները և լուսանկարը պետք է լինեն իրական՝ հետագայում դրանք փոփոխության ենթարկելու հնարավորություն չի լինի։
2.4. Տվյալները մուտքագրելուց հետո էլեկտրոնային փոստի հասցեի կստանաք վեցանիշ թիվ, որն անհրաժեշտ է մուտքագրել կայքի համապատասխան բաժնում՝ էլ․ հասցեն հաստատելու համար։ Հաղորդագրությունը չստանալու դեպքում խնդրում ենք ստուգել Spam կամ Promotions բաժիններում կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 327969, 094 287969, 091 297969, 055 297969։
2.5. Մրցույթին մասնակցության վճարը կազմում է 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
2.6. Գրանցվելուց հետո անհրաժեշտ է կատարել վճարում Idram հավելվածով կամ Telcell վճարային տերմինալների ու Telcell հավելվածի օգնությամբ։ Վճարումը հնարավոր է կատարել մինչև ս․թ․ ապրիլի 16-ը։ Idram հավելվածով վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է ներբեռնել Idram հավելվածը, համալրել հաշիվը բանկային քարտից կամ տերմինալից, Koreez.am կայքում վճարելիս ընտրել վճարել Idram հավելված-ով տարբերակը, համակարգչով գրանցվելու դեպքում մուտքագրել Ձեր Idram-ի մուտքի տվյալները կամ հեռախոսի Idram հավելվածով սկանավորել Էկրանին պատկերված QR կոդը և վճարել։ Հեռախոսով գրանցվելու դեպքում անհրաժեշտ է Idram հավելվածով վճարելու տարբերակն ընտրելուց հետո ընտրել «Վճարել հավելվածով» տարբերակը կամ ավելացնել մուտքի տվյալները և հաստատել վճարումը։ Telcell վճարային տերմինալներով վճարելու դեպքում անհրաժեշտ է տերմինալի մենյուից ընտրել «Այլ» տարբերակը, այնուհետև ընտրել «Կրթական հաստատությունների վճարումներ», ապա՝ Koreez։ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել koreez.am կայքի Ձեր էջում նշված անհատական կոդը: Մուտքագրելուց հետո ստուգեք մասնակցի անունը, ազգանունը, մուտքագրեք 5000 դրամ և վճարեք։ Իսկ Telcell հավելվածի օգնությամբ վճարելու դեպքում անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, կցել բանկային քարտը, համալրել հաշիվը, Koreez.am կայքում վճարելիս ընտրել «Անցնել Telcell հավելված» տարբերակը, բացված դաշտում նշել այն հեռախոսահամարը, որով գրանցված է Telcell հավելվածը։ Կստանաք ծանուցում Ձեր հեռախոսին, որով անցնելով կարող եք կատարել վճարումը։ Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էջը կակտիվանա, իսկ էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսին SMS հաղորդագրության միջոցով կստանաք վճարումը հաստատող հաղորդագրություն։ Վճարում կատարելու, բայց մրցույթին չմասնակցելու պարագայում վճարված գումարը ետ չի վերադարձվում։
2.7. Ուշադրություն․ մասնակցի գրանցումը, վճարումը, ինչպես նաև ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու Koreez ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ հաստատումը անհրաժեշտ է կատարել մասնակցի ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից։
3. Մրցույթի անցկացում
3.1. Մրցույթն անցկացվում է երկու առցանց/օնլայն փուլով՝ նախընտրական և եզրափակիչ։ Մրցույթը կամփոփվի հանդիսավոր մրցանակաբաշխությամբ։
3.2. Մրցույթի ընթացքում մասնակիցը պետք է մենակ լինի սենյակում, (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), որպեսզի նա կարողանա կենտրոնանալ առաջադրանքների լուծման վրա և պահպանի արդարության և ազնվության սկզբունքը (հիշեք՝ մրցույթի հեղինակությունն ու արդյունքների ճշտությունը կախված են ինչպես մրցույթի կազմակերպչից, այնպես էլ մրցույթին մասնակցող/ներ/ից):
3.3. Մրցույթի ժամանակ անհրաժեշտ է չծանրաբեռնել համացանցային կապը, մրցույթի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում ցանցի խափանումների համար, որոնք թույլ չեն տվել մասնակցին պատշաճ մասնակցել մրցույթին: Եթե մասնակցի մոտ լինում են տեխնիկական խնդիրներ, ապա մինչ այդ նրա լրացրած պատասխանները պահպանվում են հարթակում: Խնդիրները լուծելուց հետո նա կարող է վերադառնալ համակարգ և շարունակել մրցույթին մասնակցությունը, սակայն այդ դեպքում նա կորցնում է հարցաշարի համար հատկացված ժամանակը կամ դրա մի մասը, քանի որ ժամանակը վերահաշվարկման կամ ընդհատման ենթակա չէ: Իսկ եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել են տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով և շարունակել մասնակցությունը։
3.4. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր) և բարդ (3 միավոր)։
3.5. Յուրաքանչյուր աշակերտ հարցերի մեծ բազայից կստանա պատահականության սկզբունքով ընտրված հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
3.6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում մասնակիցը կարող է այն բաց թողնել։ Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի նա կարող է վերադառնալ բաց թողնված հարցին։
3.7. Նախքան ժամանակի ավարտը՝ աշխատանքը վերջացնելու դեպքում, մասնակիցը սեղմում է «Ավարտել» կոճակը և հաստատում աշխատանքը: Ժամանակը սպառվելու դեպքում մասնակցի պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
3.8. Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմակերպիչն իրավունք ունի հանել մասնակցին ցուցակից, զրոյացնել նրա արդյունքները և կատարել համապատասխան ուղղում մասնակիցների ցուցակում:
3.9. Մասնակիցը պետք է մրցույթի օրը իր ծածկանունով ու գաղտնաբառով մուտք գործի www.koreez.am կայք հետևյալ թվային սարքերից որևէ մեկի միջոցով՝ համակարգիչ, հեռախոս, պլանշետ և պատասխանի ներկայացվող հարցաշարին։ Համակարգչով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի համակարգչի դիտարկիչը (բրաուզերը) լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ Chrome>=45, Firefox>=38, Edge>=12, Explorer>=10, Safari>= 9, Opera>= 30, իսկ հեռախոսներով կամ պլանշետով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի օպերացիոն համակարգը լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ iOS>= 9, Android>=4.4)։ Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում մրցույթի արդյունքների զրոյացում: Գաղտնաբառը մոռանալու դեպքում մասնակիցը կարող է այն վերականգնել «Մոռացե՞լ ես գաղտնաբառը» տողի օգնությամբ, որից հետո գրանցված էլեկտրոնային հասցեին կստանա գաղտնաբառը փոխելու հղումը: Նամակները Inbox բաժնում չստանալու դեպքում խնդրում ենք ստուգել Ձեր էլեկտրոնային հասցեի Promotion կամ Spam բաժինը։
3.10. Նախընտրական փուլ
- 1) Նախընտրական փուլին կարող են մասնակցել միայն նախապես գրանցված և վճարումը կատարած աշակերտները:
-
2) Մրցույթի հարցաշարը բաղկացած է 30 հարցից, որոնց պատասխանելու համար մասնակիցը կունենա 40 րոպե։ Հարցաշարը հասանելի է դառնում 10:30-19:00-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ օրերին ներքոնշյալ դասարանների համար՝
5-րդ դասարան - ապրիլի 17
6-րդ դասարան - ապրիլի 17
7-րդ դասարան - ապրիլի 18
8-րդ դասարան - ապրիլի 18
9-րդ դասարան - ապրիլի 19
10-րդ դասարան - ապրիլի 19
11-րդ դասարան - ապրիլի 20
12-րդ դասարան - ապրիլի 20։
Մասնակցի՝ հարցաշարին միանալու պահից սկսվում է հետհաշվարկ, ուղիղ 40 րոպե հետո ժամանակը սպառվում է, և թեստը համարվում է ավարտված: Եթե մասնակիցը չի ավարտում հարցաշարը նախքան ժամանակի ավարտը, ապա հարցաշարը փակվում է, բայց մասնակցի՝ նախքան դա լրացրած բոլոր պատասխանները պահպանվում են:
- 3) Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը սկսվում է բոլոր տարիքային խմբերի մրցութային օրերի ավարտից հետո և կարող է տևել մինչև 5 աշխատանքային օր:
- 4) Նախընտրական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակիցը www.koreez.am կայքում կտեսնի իր արդյունքները, վաստակած միավորները, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխանները, առաջատարների սանդղակը, որտեղ տեսանելի կլինեն բոլոր մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը, լուսանկարը, դպրոցը, դասարանը, աշակերտի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների և այլ վերլուծական տվյալներ։ Նախընտրական փուլի արդյունքների վերաբերյալ մասնակիցը կարող է ծանուցվել նաև էլեկտրոնային փոստի կամ SMS հաղորդագրության միջոցով։
- 5) Նախընտրական փուլի արդյունքները հնարավոր է բողոքարկել արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում (այսուհետ՝ Բողոքարկման ժամկետ)․ բողոքարկման վերջնաժամկետի մասին հստակ կծանուցվի էլեկտրոնային փոստի միջոցով։
- 6) Նախընտրական փուլի իր արդյունքները ստանալուց հետո մասնակիցն իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնելով [email protected] հասցեին՝ պարտադիր նշելով բողոքարկվող հարցերի իր պատասխանները հավաստող աղբյուր/հիմք և կցելով իր ունեցած ապացույցները։
- 7) Բողոքարկման ժամկետի ավարտից հետո բողոքարկման դիմումը քննարկվում է և պատասխանը մասնակցին ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ 15-օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչը կարող է կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը:
- 8) Մրցույթի նախընտրական փուլի արդյունքները պահպանվում են 9 ամիս:
- 9) Նվազագույն անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցներն անցնում են եզրափակիչ փուլ։
-
10) Նվազագույն անցողիկ շեմ է համարվում՝
- 5-րդ դասարանի մասնակիցների համար 26 միավորը,
- 6-րդ դասարանի մասնակիցների համար 26 միավորը,
- 7-րդ դասարանի մասնակիցների համար 30 միավորը,
- 8-րդ դասարանի մասնակիցների համար 30 միավորը,
- 9-րդ դասարանի մասնակիցների համար 30 միավորը,
- 10-րդ դասարանի մասնակիցների համար 30 միավորը,
- 11-րդ դասարանի մասնակիցների համար 30 միավորը,
- 12-րդ դասարանի մասնակիցների համար 30 միավորը։
Տվյալների հրապարակման ցանկի հաջորդականության համար հիմք է հանդիսանում առաջատարների սանդղակը, որը կազմվում է` հաշվի առնելով պատասխանելու համար մասնակցի կողմից ծախսված ժամանակը։
- 11) Նախընտրական փուլի յուրաքանչյուր մասնակից կստանա «Կորիզ» մրցույթին մասնակցության առցանց հավաստագիր։
3.11. Եզրափակիչ փուլ
- 1) Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի նվազագույն անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները։ Այս փուլում հավելյալ գրանցվելու կարիք չկա, անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք նույն ծածկանունով և գաղտնաբառով։
-
2) Եզրափակիչ փուլի հարցաշարը բաղկացած է 30 հարցից, որոնց պատասխանելու համար մասնակիցը կունենա 40 րոպե։ Հարցաշարը հասանելի է դառնում 10:30-19:00-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ օրերին ներքոնշյալ դասարանների համար՝
5-րդ դասարան – մայիսի 10
6-րդ դասարան - մայիսի 10
7-րդ դասարան - մայիսի 11
8-րդ դասարան - մայիսի 11
9-րդ դասարան - մայիսի 12
10-րդ դասարան - մայիսի 12
11-րդ դասարան - մայիսի 13
12-րդ դասարան - մայիսի 13։
Մասնակցի՝ հարցաշարին միանալու պահից սկսվում է հետհաշվարկ, ուղիղ 40 րոպե հետո ժամանակը սպառվում է, և թեստը համարվում է ավարտված: Եթե մասնակիցը չի ավարտում հարցաշարը նախքան ժամանակի ավարտը, ապա հարցաշարը փակվում է, բայց մասնակցի՝ նախքան դա լրացրած բոլոր պատասխանները պահպանվում են։
- 3) Եզրափակիչ փուլում գերակշռում են միջին և բարդ տեսակի հարցերը։
- 4) Եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփումը սկսվում է բոլոր տարիքային խմբերի մրցութային օրերի ավարտից հետո և կարող է տևել մինչև 5 աշխատանքային օր:
- 5) Եզրափակիչ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակիցը տեղեկացվում է դրա մասին էլեկտրոնային փոստի կամ բջջային հեռախոսին SMS հաղորդագրության միջոցով կամ պարզապես մուտք գործելով www.koreez.am կայքի իր հաշիվ։ Մասնակիցը կտեսնի իր վաստակած միավորները, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխանները, և այլ վերլուծական տվյալներ։
- 6) Եզրափակիչ փուլի իր արդյունքները ստանալուց հետո մասնակիցն իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնելով [email protected] հասցեին՝ պարտադիր նշելով բողոքարկվող հարցերի իր պատասխանները հավաստող աղբյուր/հիմք և կցելով իր ունեցած ապացույցները։
- 7) Բողոքարկումը կարող է կատարվել արդյունքների հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում:
- 8) Բողոքարկման ժամկետի ավարտից հետո բողոքարկման դիմումը քննարկվում է և պատասխանը մասնակցին ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ 15 օրյա ժամկետում։ Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչը կարող է կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը:
- 9) Մրցույթի 2-րդ փուլի արդյունքները պահվում են 12 ամիս:
- 10) Մրցույթում հաղթող են ճանաչվում յուրաքանչյուր տարիքային խմբից (3-12-րդ դասարան) առավելագույն միավոր վաստակած 10 մասնակիցները։
- 11) Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում հարցաշարին պատասխանելու համար ծախսած ժամանակը։
4. Մրցանակաբաշխություն
1) Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ (մրցանակաբաշխության հստակ տեղն ու ժամը լրացուցիչ կհրապարակվի www.koreez.am կայքում)։
2) Յուրաքանչյուր տարիքային խմբում (3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի նոութբուքով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի պլանշետով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի բջջային հեռախոսով և/կամ այլ նվերներով։
3) Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։
4) Մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում բոլոր տարիքային խմբերում առավելագույն միավորներ ամենակարճ ժամանակում վաստակած մասնակիցը կստանա 3-օրյա հանգստյան ուղեգիր Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում։
5) Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
6) Մրցույթի արդյունքում 100 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և խրախուսական մրցանակներով և պատվոգրերով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրում ենք նախքան գրանցվելը, մանրամասն և հանգամանալից ուսումնասիրել մրցույթի սույն կանոնները, մասնակցության և կայքի օգտագործման պայմանները, ինչպես նաև անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականությունը։