Պայմաններ և դրույթներ

KOREEZ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1․ KOREEZ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

1.1. Koreez մաթեմատիկա մրցույթը դպրոցական ծրագրերի հիման վրա ստեղծված ինտելեկտուալ մրցույթ է, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև ՀՀ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) ուսանողները:

1.2. Koreez մաթեմատիկայի նպատակն է բացահայտել դպրոցականների առանձին ընդունակություններն ու հակումները և նպաստավոր պայմաններ ստեղծել դրանց հետագա զարգաման համար, աշակերտների շրջանում խթանել հետաքրքրություն և սեր դեպի մաթեմատիկա առարկան, ամրապնդել մաթեմատիկական գիտելիքները, նպաստել աշակերտների ակտիվ մասնակցությանը ինտելեկտուալ մրցույթներին։

1.3. Koreez մաթեմատիկայի սկզբունքներն են՝ ազնվությունը, արդարությունը, օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, բարեվարքությունը։

1.4. Koreez մաթեմատիկան կազմակերպվում և անցկացվում է«Կորիզ Կրթական Ծրագիր» ՓԲԸ-ի կողմից (այսուհետ նաև` Կազմակերպիչ):

1.5. Մրցույթի հարցաշարը հիմնված է հետևյալ առարկաների վրա՝

  • 3-6-րդ դասարաններ՝ մաթեմատիկա
  • 7-12-րդ դասարաններ և քոլեջներ՝ հանրահաշիվ և երկրաչափություն

1.6. Յուրաքանչյուր մասնակից կստանա իր դպրոցական ծրագրին համապատասխան հարցեր։

2. Ինչպես մասնակցել

2.1. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է www.koreez.am կայքի համապատասխան բաժնում գրանցվել “Koreez մաթեմատիկա” մրցույթի համար՝ մուտքագրելով մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն(երը), հեռախոսահամարը(ները), դասարանը (քոլեջի ուսանողները պետք է ընտրեն իրենց կուրսին համապատասխան դասարանը), դպրոցը կամ քոլեջը, ծածկանունը և գաղտնաբառը, կցել լուսանկարը (տվյալները հիշելը և ճիշտ կիրառելը մրցույթի ժամանակ անխափան մուտքի և մասնակցության համար խիստ անհրաժեշտ են)։

2.2. Գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականությանը և մրցույթի սույն կանոններին, մասնակցության և կայքի օգտագործման պայմաններին և հաստատել դրանք։

2.3. Գրանցման համար ներկայացված տվյալները և լուսանկարը պետք է լինեն իրական՝ հետագայում դրանք փոփոխության ենթարկելու հնարավորություն չի լինի։

2.4. Տվյալները մուտքագրելուց հետո գրանցված էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք վեցանիշ ծածկագիր, որն անհրաժեշտ է մուտքագրել կայքի համապատասխան բաժնում՝ էլ․ հասցեն հաստատելու համար։ Հաղորդագրությունը չստանալու դեպքում խնդրում ենք ստուգել Spam կամ Promotions բաժիններում կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 327969, 094 287969, 091 297969։

3. Վճարման և չեղարկման/վերադարձի քաղաքականություն:

3.1. Մրցույթին մասնակցության վճարը կազմում է՝

  • հունվարի 24 - փետրվարի 19 - 1500 դրամ
  • փետրվարի 20 - ապրիլի 04 - 2500 դրամ
  • ապրիլի 05 - ապրիլի 11 - 4000 դրամ

3.2. Գրանցվելուց հետո անհրաժեշտ է կատարել վճարում Idram հավելվածով, Telcell վճարային տերմինալների, Telcell հավելվածի կամ բանկային քարտի օգնությամբ։ Վճարումը հնարավոր է կատարել մինչև ս․թ․ ապրիլի 11-ը։

3.3. Idram հավելվածով վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է ներբեռնել Idram հավելվածը, համալրել հաշիվը բանկային քարտից կամ տերմինալից, Koreez.am կայքում վճարելիս ընտրել վճարել Idram հավելվածով տարբերակը, համակարգչով գրանցվելու դեպքում մուտքագրել Ձեր Idram-ի մուտքի տվյալները կամ հեռախոսի Idram հավելվածով սկանավորել էկրանին պատկերված QR կոդը և վճարել։ Հեռախոսով գրանցվելու դեպքում անհրաժեշտ է Idram հավելվածով վճարելու տարբերակն ընտրելուց հետո ընտրել «Վճարել հավելվածով» տարբերակը կամ ավելացնել մուտքի տվյալները և հաստատել վճարումը։

3.4. Telcell վճարային տերմինալներով վճարելու դեպքում անհրաժեշտ է տերմինալի մենյուից ընտրել «Այլ» տարբերակը, այնուհետև ընտրել «Կրթական հաստատությունների վճարումներ», ապա՝ Koreez։ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել koreez.am կայքի Ձեր էջում նշված անհատական կոդը: Մուտքագրելուց հետո ստուգեք մասնակցի անունը, ազգանունը, մուտքագրեք գումարը և վճարեք։

3.5. Telcell հավելվածի օգնությամբ վճարելու դեպքում անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, կցել բանկային քարտը, համալրել հաշիվը, Koreez.am կայքում վճարելիս ընտրել «Անցնել Telcell հավելված» տարբերակը, բացված դաշտում նշել այն հեռախոսահամարը, որով գրանցված է Telcell հավելվածը։ Կստանաք ծանուցում Ձեր հեռախոսին, որով անցնելով կարող եք կատարել վճարումը։ Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էջը կակտիվանա, իսկ էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսին SMS հաղորդագրության միջոցով կստանաք վճարումը հաստատող հաղորդագրություն։

3.6. Բանկային քարտով վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է ընտրել «Վճարել բանկային քարտով» տարբերակը, մուտքագրել Ձեր բանկային քարտի համարը, Ձեր անունը՝ ինչպես գրված է քարտի վրա, քարտի գործողության վերջնաժամկետը, CVC2/CVV2 կոդը (եռանիշ թիվ, որը գտնվում է քարտի հակառակ կողմում), սեղմել «Վճարել» կոճակը։ Վճարումը կատարելուց անմիջապես հետո Ձեր էջը կակտիվանա, իսկ էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսին SMS հաղորդագրության միջոցով կստանաք վճարումը հաստատող հաղորդագրություն։

3.7. Վճարումը կատարելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում, անկախ այն հանգամանքից՝ մասնակցել եք մրցույթին, թե ոչ: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ պայմաններին և վճարումը կատարել վստահություն ունենալով Ձեր մասնակցության վերաբերյալ:

3.8. Ուշադրություն․ մասնակցի գրանցումը, վճարումը, ինչպես նաև ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ու Koreez ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ հաստատումը անհրաժեշտ է կատարել մասնակցի ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից։


4. Մրցույթի անցկացում

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ նախընտրական և եզրափակիչ։ Նախընտրական փուլն անցկացվում է առցանց տարբերակով՝ www.koreez.am կայքում, իսկ եզրափակիչ փուլը անցկացվում է առկա տարբերակով՝ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ Եզրափակիչ փուլի արդյունքները կամփոփվեն Կորիզ 2025 շոու-մրցանակաբաշխության ժամանակ։

Նախընտրական փուլ (օնլայն փուլ)


4.2. Մրցույթի օնլայն փուլի ընթացքում մասնակիցը պետք է մենակ լինի սենյակում, (անհնարինության դեպքում սենյակում գտնվողները չպետք է օգնեն աշակերտին), որպեսզի նա կարողանա կենտրոնանալ առաջադրանքների լուծման վրա և պահպանի արդարության և ազնվության սկզբունքը (հիշեք՝ մրցույթի հեղինակությունն ու արդյունքների ճշտությունը կախված են ինչպես մրցույթի Կազմակերպչից, այնպես էլ մրցույթին մասնակցող/ներ/ից):

4.3. Այս փուլի ժամանակ անհրաժեշտ է չծանրաբեռնել համացանցային կապը, մրցույթի Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում ցանցի խափանումների համար, որոնք թույլ չեն տվել մասնակցին պատշաճ մասնակցել մրցույթին: Եթե մասնակցի մոտ լինում են տեխնիկական խնդիրներ, ապա մինչ այդ նրա լրացրած պատասխանները պահպանվում են հարթակում: Խնդիրները լուծելուց հետո նա կարող է վերադառնալ համակարգ և շարունակել մրցույթին մասնակցությունը, սակայն այդ դեպքում նա կորցնում է հարցաշարի համար հատկացված ժամանակը կամ դրա մի մասը, քանի որ ժամանակը վերահաշվարկման կամ ընդհատման ենթակա չէ: Իսկ եթե համակարգչով հարցաշարն անցնելիս առաջացել են տեխնիկական խնդիրներ, կարող եք մուտք գործել հեռախոսով և շարունակել մասնակցությունը։

4.4. Հարցաշարը բաղկացած է երեք աստիճանի բարդության հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր) և բարդ (3 միավոր)։

4.5. Յուրաքանչյուր աշակերտ հարցերի մեծ բազայից կստանա պատահականության սկզբունքով ընտրված հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։

4.6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում մասնակիցը կարող է այն բաց թողնել։ Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի նա կարող է վերադառնալ բաց թողած հարցին։

4.7. Նախքան ժամանակի ավարտը՝ աշխատանքը վերջացնելու դեպքում, մասնակիցը սեղմում է «Ավարտել» կոճակը և հաստատում աշխատանքը: Ժամանակը սպառվելու դեպքում մասնակցի պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։

4.8. Մրցույթի անցկացման ընթացքում կամ դրա արդյունքների ստուգման ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի մասնակցին հրավիրել անցանց կամ առցանց(zoom) տարբերակով վերահանձնել նախընտրական փուլը, ըստ որում առցանցվերահանձնելու դեպքում, պետք է միացված լինի մասնակցի տեսախցիկն ու ձայնը՝ ազնվության սկզբունքը պահպանելու համար։ Եթե մասնակիցը հրաժարվում է վերահանձնելուց, ապա Կազմակերպիչն իրավունք ունի հեռացնելու մասնակցին ցուցակից, զրոյացնելու նրա արդյունքները և կատարելու համապատասխան ուղղում մասնակիցների ցանկում։

4.9. Մասնակիցը պետք է մրցույթի նախընտրական փուլի օրը իր ծածկանունով ու գաղտնաբառով մուտք գործի www.koreez.am կայք հետևյալ թվային սարքերից որևէ մեկի միջոցով՝ համակարգիչ, հեռախոս, պլանշետ և պատասխանի ներկայացվող հարցաշարին։ Համակարգչով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի համակարգչի դիտարկիչը (բրաուզերը) լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ Chrome>=45, Firefox>=38, Edge>=12, Explorer>=10, Safari>= 9, Opera>= 30, իսկ հեռախոսներով կամ պլանշետով մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի օպերացիոն համակարգը լինի նշված տարբերակներին հավասար կամ բարձր՝ iOS>= 9, Android>=4.4)։ Նույն ծածկանունով և գաղտնաբառով հաշվից պետք է մուտք գործել միայն մեկ թվային սարքից, հակառակ դեպքում հնարավոր է կապի խափանումներ, իսկ հետագայում մրցույթի արդյունքների զրոյացում: Գաղտնաբառը մոռանալու դեպքում մասնակիցը կարող է այն վերականգնել «Մոռացե՞լ ես գաղտնաբառը» տողի օգնությամբ, որից հետո գրանցված էլեկտրոնային հասցեին կստանա գաղտնաբառը փոխելու հղումը: Նամակները Inbox բաժնում չստանալու դեպքում խնդրում ենք ստուգել Ձեր էլեկտրոնային հասցեի Promotion կամ Spam բաժինը։

4.10. Նախընտրական փուլ

  • 1) Նախընտրական փուլին կարող են մասնակցել միայն նախապես գրանցված և վճարումը կատարած աշակերտները:
  • 2) Օնլայն փուլի հարցաշարը բաղկացած է 20 հարցից, որոնց պատասխանելու համար մասնակիցը կունենա 60 րոպե։ Հարցաշարը հասանելի է դառնում 10:30-19:00-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ օրերին ներքոնշյալ դասարանների համար՝
    3-րդ դասարան - ապրիլի 14-19
    4-րդ դասարան - ապրիլի 14-19
    5-րդ դասարան - ապրիլի 14-19
    6-րդ դասարան - ապրիլի 14-19
    7-րդ դասարան - ապրիլի 14-19
    8-րդ դասարան - ապրիլի 14-19
    9-րդ դասարան - ապրիլի 14-19
    10-րդ դասարան - ապրիլի 14-19
    11-րդ դասարան - ապրիլի 14-19
    12-րդ դասարան - ապրիլի 14-19։
    Ուշադրություն․ Անհրաժեշտության դեպքում մրցույթի Կազմակերպիչը կարող է փոխել մրցութային օրը, այդ մասին նախապես տեղեկացնելով բոլոր մասնակիցներին։
    Մասնակցի՝ հարցաշարին միանալու պահից սկսվում է հետհաշվարկ, ուղիղ 60 րոպե հետո ժամանակը սպառվում է, և թեստը համարվում է ավարտված: Եթե մասնակիցը չի ավարտում հարցաշարը նախքան ժամանակի ավարտը, ապա հարցաշարը փակվում է, բայց մասնակցի՝ նախքան դա լրացրած բոլոր պատասխանները պահպանվում են:
    Մրցութային հարցերը բաժանվում են հետևյալ խմբերի․
    Մեկ ճիշտ պատասխանով հարցեր,
    Երկու կամ ավելի ճիշտ պատասխանով հարցեր,
    Համապատասխանեցման հարցեր
    Հերթականության հարցեր
    Պատասխանի մուտքագրում (միայն ոչ բացասական թվեր) պահանջող հարցեր
  • 3) Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը սկսվում է բոլոր տարիքային խմբերի մրցութային օրերի ավարտից հետո և կարող է տևել մինչև 5 աշխատանքային օր:
  • 4) Նախընտրական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակիցը www.koreez.am կայքում կտեսնի իր արդյունքները, վաստակած միավորները, հարցերին տրված ճիշտ ու սխալ պատասխանները, առաջատարների աղյուսակը, որտեղ տեսանելի կլինեն բոլոր մասնակիցների անունը, ազգանունը, հայրանունը, լուսանկարը, դպրոցը, դասարանը, աշակերտի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների և այլ վերլուծական տվյալներ։ Նախընտրական փուլի արդյունքների վերաբերյալ մասնակիցը կարող է ծանուցվել նաև էլեկտրոնային փոստի կամ SMS հաղորդագրության միջոցով։
  • 5) Նախընտրական փուլի արդյունքները հնարավոր է բողոքարկել դրանցհրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում (այսուհետ՝ Բողոքարկման ժամկետ)։ Բողոքարկման վերջնաժամկետի մասին հստակ կծանուցվի էլեկտրոնային փոստի միջոցով։
  • 6) Նախընտրական փուլի իր արդյունքները ստանալուց հետո մասնակիցն իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնելով [email protected] հասցեին՝ պարտադիր նշելով բողոքարկվող հարցերի իր պատասխանները հավաստող աղբյուր/հիմք և կցելով իր ունեցած ապացույցները։
  • 7) Բողոքարկման ժամկետի ավարտից հետո բողոքարկման դիմումը քննարկվում է և պատասխանը մասնակցին ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ 15-օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի Կազմակերպիչը կարող է կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են անփոփոխ։
  • 8) Մրցույթի նախընտրական փուլի արդյունքները պահպանվում են 9 ամիս:
  • 9) Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներն անցնում են եզրափակիչ փուլ։
  • 10) Տվյալների հրապարակման ցանկի հաջորդականության համար հիմք է հանդիսանում առաջատարների աղյուսակը, որը կազմվում է` հաշվի առնելով պատասխանելու համար մասնակցի կողմից ծախսված ժամանակը։
  • 11) Նախընտրական փուլի յուրաքանչյուր մասնակից կստանա «Կորիզ մաթեմատիկա» մրցույթի մասնակցության առցանց հավաստագիր։

4.11. Եզրափակիչ փուլ (առկա փուլ)

  • 1) Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
  • 2) Եզրափակիչ փուլի հարցաշարը բաղկացած է 15 հարցից, որոնց պատասխանելու համար մասնակիցը կունենա 90 րոպե։ Մասնակիցը մրցույթի եզրափակիչ փուլի մասին տեղեկանում է նախապես՝ էլեկտրոնային նամակի, sms-ի կամ հեռախոսազանգի միջոցով։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, հստակ տեղի ու ժամի վերաբերյալ մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն (հասցեն՝ ք․ Երևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք)։
  • 3) Եզրափակիչ փուլում գերակշռում են միջին և բարդ տեսակի հարցերը։
  • 4) Եզրափակիչ փուլի արդյունքները կամփոփվեն Կորիզ 2025 շոու-մրցանակաբաշխության ժամանակ (մրցանակաբաշխության հստակ տեղի ու ժամի վերաբերյալ մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն)։

5. Մրցանակաբաշխություն

1) Մրցույթի հաղթողների անունները կրապարակվեն Կորիզ 2025 շոու-մրցանակաբաշխության ժամանակ։

2) Յուրաքանչյուր տարիքային խմբում (3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի նոութբուքով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի պլանշետով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի անլար ականջակալով և/կամ այլ նվերներով։

3) Մրցույթի եզրափակիչ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն։

4) Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։

5) Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։

6) Մրցույթի արդյունքում 100 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և խրախուսական մրցանակներով և պատվոգրերով։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրում ենք նախքան գրանցվելը, մանրամասն և հանգամանալից ուսումնասիրել մրցույթի սույն կանոնները, մասնակցության և կայքի օգտագործման պայմանները, ինչպես նաև անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականությունը։



ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն քաղաքականությունը նկարագրում է աշակերտների, մասնակիցների, նրանց օրինական ներկայացուցիչների (այսուհետ՝ Օգտատերեր) անձնական տվյալներ հանդիսացող տեղեկույթի՝ www.koreez.am կայքի (այսուհետ՝ Կայք) շրջանակներում հավաքագրման, պահպանման, մշակման և օգտագործման ընթացակարգերը՝ Koreez մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով։


ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Քաղաքականության նպատակն է առաջնորդվել խստագույն չափանիշներով բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Օգտատերերի անձնական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը և օգտագործմանը։ Սույն քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանում է մշակման ենթակա անձնական տվյալների տեսակները, դրանց մշակման և պահպանման կարգերը, նպատակները, և առնչվող այլ հարցեր։

Սույն Քաղաքականությունը կիրառելի է Օգտատերերի այն բոլոր անձնական տվյալների նկատմամբ, որոնք որևէ կերպ մշակվում են Կայքի շրջանակներում։ Սույն Քաղաքականությունը կարող է վերաբերել նաև անձնական չհամարվող այլ տվյալների:


ԿԱՅՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Մշակման ենթակա անձնական և այլ տվյալներն են՝

  • Կայքի Օգտատերերի անուն/ազգանուն/հայրանուն, էլեկտրոնային հասցեն(երը), հեռախոսահամարը(ները), ծննդյան տարեթիվը, սեռը, անձնագրի, ծննդյան վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի համարը (այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ դրանց լուսապատճենը (scan)),
  • Օգտատիրոջ հաշվի գրանցման տվյալները, ինչպիսիք են ընտրված Օգտատիրոջ ծածկանունը (էլեկտրոնային հասցեն) և գաղտնաբառը (կոդավորված),
  • Օգտատերերի կողմից տեղադրված նկարները,
  • Օգտատիրոջ երկիրը, դպրոցը, դասարանը:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Մշակման ենթակա անձնական տվյալները կարող են ստացվել բացառապես հետևյալ աղբյուրներից՝

  • Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցման ժամանակ տրամադրված անձնական տվյալներ,
  • Օգտատիրոջ կողմից Կայքից օգտվելու ընթացքում տրամադրված անձնական տվյալներ,
  • Օգտատիրոջ կողմից Կայքի շրջանակներում որևէ այլ ձևով կապ հաստատելու արդյունքում տրամադրված անձնական տվյալներ։

Եթե Օգտատերը նախընտրում է չտրամադրել անձնական տվյալները Կայքին կամ հետ կանչել Կայքի կողմից անձնական տվյալները մշակելու համար արդեն իսկ տրված համաձայնությունը, ապա Օգտատերը կկարողանա այցելել Կայք և որոշակի չափով օգտվել դրանից, սակայն չի կարողանա օգտվել Կայքի որոշակի առավելություններից, կատարել որոշակի գործողություններ և ստանալ որոշակի տեղեկատվություն:


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Օգտատերերի անձնական տվյալների մշակման համար հիմք են հանդիսանում՝

  • Հայաստանի Հանրապետության օրենքը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» (թիվ ՀՕ-49-Ն, ընդունված՝ 2015թ․ մայիսի 18-ին),
  • սույն «Անձնական տվյալների պահպանման (մշակման և օգտագործման) քաղաքականություն»-ը,
  • Օգտատիրոջ կողմից Քաղաքականությամբ սահմանված կարգով տրված անձնական տվյալների մշակման համաձայնությունը։

Օգտատերերի անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ նպատակներով՝

  • կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը միտված առկա թվային գործիքների կատարելագործման նպատակով,
  • կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը միտված նոր գործիքների ներդրման նպատակով,
  • աշակերտների ինտելեկտուալ մրցույթների, խաղերի և կրթությունը խրախուսող այլ միջոցառումների միջոցով խելացի և շնորհալի սովորողների բացահայտման ու նրանց խրախուսման նպատակով,
  • Կայքում Օգտատերերի գրանցվելու գործընթացի ապահովման, օգտատիրոջը անհատականացնելու, կեղծ օգտատերերի գրանցումը բացառելու նպատակով,
  • Կայքի աշխատանքների առնչությամբ Օգտատերերի հետ կապ հաստատելու, Օգտատերերի կողմից ուղղված հաղորդագրություններին, նամակներին և հեռախոսազանգերին պատասխանելու նպատակով։

Օգտատերերի անձնական և այլ տվյալների մշակման և վերլուծությունների նպատակն է՝

  • կառավարել և բարելավել Կայքի աշխատանքները,
  • զարգացնել և բարելավել Կայքի օգտագործման հնարավորությունները,
  • հայտնաբերել և կանխել Կայքի աշխատանքի ընթացքում ի հայտ եկող թերությունները:

Օգտատերերի անձնական տվյալների հետ կատարվող գործողություններն են՝

  • հավաքագրում,
  • համակարգում,
  • պահպանում,
  • վերլուծում,
  • օգտագործում,
  • արխիվացում,
  • ոչնչացում։

Օգտատերերի անձնական տվյալները մշակվում են ավտոմատացված եղանակով։


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ

Օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի չեն տրամադրվում, բացառությամբ Օգտատիրոջ կողմից տրված գրավոր համաձայնության առկայության և/կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի և սահմանված կարգով։


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

Օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար կիրառվում են Կայքի տրամադրության տակ եղած անվտանգության ապահովման ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական բոլոր միջոցները:
Օգտատերերից յուրաքանչյուրը ստեղծում և մուտքագրում է ծածկանուն և գաղտնաբառ անհատական էջ մուտք գործելու համար: Ըստ որում՝ Օգտատիրոջը տեսանելի են միայն իր տվյալները: Հետևաբար՝ Օգտատերերին տեսանելի չեն այլ Օգտատերերի տվյալները, բացառությամբ այն տվյալների որոնց հրապարակման մասին Օգտատերերը նախապես տեղեկացված են եղել: Օգտատերերի անձնական ամբողջական տվյալները որևէ մեկին հասանելի չեն: Կայքի աշխատակիցների պարագայում ամբողջական տվյալների հասանելիությունը ևս սահմանափակ է: Տվյալներին որևէ կերպ հասանելիություն ունեցող յուրաքանչյուր աշխատակից պարտավորվում է պահպանել գաղտնիությունը՝ ի լրումն իր կողմից ստանձնած պարտավորությունների։
Այնուամենայնիվ, համացանցում գտնվող որևէ կայք, այդ թվում Կայքի շրջանակներում չեն կարող ապահովվել անձնական տվյալների 100% պաշտպանություն, և Կայքը չի կարող պատասխանատվություն կրել իր վերահսկողությունից դուրս տեղի ունեցած Օգտատերերի տվյալների չթույլատրված մուտքի համար (օրինակ՝ երրորդ անձի կողմից օգտատիրոջ անվան և գաղտնաբառի չթույլատրված օրտագործման արդյունքում), որը հանգեցրել է Օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի կիրառմանը, փոփոխությանը կամ ոչնչացմանը:


ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԺԱՄԿԵՏ

Օգտատերերի անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Օգտատերերի անձնական տվյալների մշակման վերը նշված նպատակներին հասնելու համար, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։


Եթե Օգտատերը ցանկանում է, որ Կայքը այլևս չմշակի իր անձնական տվյալները, անհրաժեշտ է կապ հաստատել (+374) 10 327 969 / 60 757 969 (+374) 94 287 969 / 93 287 969 / 91 297 969 / 55 297 969 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով, որից հետո Օգտատրիոջ հետ կապ կհաստատի Կայքի ներկայացուցիչը, որպեսզի կարողանա հաստատել իր ինքնությունը։ Օգտատիրոջ կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը պատշաճ կերպով հետ կանչվելու պարագայում, Կայքը կդադարեցնի Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը և կոչնչացնի Օգտատիրոջ կողմից տրամադրված Օգտատիրոջ անձնական տվյալները հետկանչն ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում։ Օգտատիրոջ կողմից տրված անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնության հետկանչի դեպքում կարող է փակվել կամ ժամանակավորապես արգելափակվել (սառեցվել) Օգտատիրոջ անձնական հաշիվը Կայքում։


Cookie - ՖԱՅԼԵՐ

Կայքը կարող է օգտվել cookie-ֆայլերից և նմանատիպ տեխնոլոգիաներից (այսուհետ՝ «Cookie-ֆայլեր»), որպեսզի անհատականացնի և բարելավի Օգտատիրոջ մասին հավաքագրած տվյալները Կայքից օգտվելու ընթացքում: Cookie-ֆայլերը փոքր ծավալով տվյալներ պարունակող ֆայլեր են, որոնք թույլ են տալիս ինտերնետային կայքերին հավաքագրել և պահպանել տվյալներ Օգտատերերի համակարգիչներում:


Կայքը կարող է օգտագործել Cookie-ֆայլեր, որպեսզի բարելավի Կայքի աշխատանքը, կատարելագործի աշխատանքի որակը։ Օգտատերերը կարող են իրենց համակարգչի միջոցով կատարել համապատասխան կարգավորումներ, որոնք թույլ կտան Օգտատիրոջը ընդունել, մերժել կամ ջնջել Cookie-ֆայլեր։


ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կայքը կարող է հավաքել անձնական տվյալները և հեռացնել նույնականացման տարրերը, որպեսզի վերլուծի և բարելավի Կայքի աշխատանքները, ինչպես նաև կարող է հանձնարարել երրորդ անձի կատարելու նշված վերլուծական գործողությունները:


Կայքի շրջանակներում կարող են հավաքագրվել Կայքի գործարկման վերաբերյալ որոշակի ապանձնավորված տեղեկություններ, ինչպես օրինակ՝ Կայքի այցելուների թիվը և այցելությունների հաճախականությունը: Այս տեղեկատվությունը կարող է ներառել տեղեկություններ այն մասին, թե որ կայքից հետո է Օգտատերը մուտք գործում, ինչ կայքեր է հաջորդիվ այցելում, ինչ դիտարկիչից (browser) է օգտվում, ինչպես նաև Օգտատիրոջ սարքի և IP հասցեի վերաբերյալ: Այդպիսի տվյալները օգտագործվում են միայն խմբակցված տարբերակով՝ առանց անհատականացման տարրերի: Այս հավաքական ապանձնավորված տվյալները օգնում են կատարել վերլուծություններ և անցկացնել հետազոտություններ Օգտատերերի հետաքրքրությունների, նախասիրությունների և վարքագծի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս Օգտատերերին ավելի լավ ճանաչել և այդ տեղեկությունը օգտագործել Կայքի աշխատանքները բարելավելու և այն Օգտատերերի համար առավել գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար:


Եթե Օգտատերերը սեղմում են Կայքում տեղադրված կոճակները, որոնք համակցված են սոցիալական ցանցերին (օրինակ՝ «Հավանել» և/կամ «Կիսվել» կոճակները), Կայքից որոշակի տվյալներ կարող են ուղարկվել համապատասխան սոցիալական ցանց և, կախված Օգտատերերի գաղտնիության պահպանման կարգավորումներից, այդ տվյալները կարող են մասնավոր կամ հանրային կարգով տեսանելի լինել (օրինակ՝ ընկերներին, հետևորդներին կամ ընդհանրապես բոլորին, ովքեր մուտք են գործում Օգտատիրոջ անձնական էջ):


Կայքը կարող է կատարել որոշակի անձնական տվյալների վերլուծություն իր օգտատերերին թիրախավորված նյութեր (այդ թվում՝ գովազդային) ներկայացնելու կամ առաջարկելու նպատակով։


ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Կայքում գրանցվելուց հետո Օգտատերերը իրավունք ունեն մուտք գործելու իրենց հաշիվ և ծանոթանալու Կայքի կողմից մշակվող անձնական տվյալներին: Օրենքով սահմանված դեպքերում Օգտատերերը իրավունք ունեն Կայքից պահանջելու կամ Կայքում, հնարավորության առկայության պարագայում, ինքնուրույն կատարելու ստորև նշված գործողությունները՝

  • Օգտատիրոջ անձնական տվյալների ոչնչացում,
  • Օգտատիրոջ անձնական տվյալների ուղեփակում:

Օգտատերը նաև իրավունք ունի՝

  • հետ կանչելու իր անձնական տվյալները Կայքի կողմից մշակելու համար տրված համաձայնությունը,
  • ստանալու իր անձնական տվյալները էլեկտրոնային ձևաչափով և փոխանցելու դրանք երրորդ անձի,
  • օգտվելու Հայաստանանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Կայքը կարող է պարբերաբար, ըստ անհրաժեշտության, փոփոխել և/կամ լրացնել սույն Քաղաքականությունը: Քաղաքականության փոփոխված տարբերակը հրապարակվում է Կայքում և ուժի մեջ է մտնում հրապարակվելու պահից: Որոշ դեպքերում, եթե Քաղաքականությունում կատարվող փոփոխությունները էական նշանակություն ունենան, Օգտատերը Կայքում կծանուցվի այդ մասին իր՝ օգտատիրոջ անվամբ մուտք գործելու պահին:


ՀՂՈՒՄՆԵՐ

Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ ինտերնետային կայքեր, որոնք գործածվում են այլ կազմակերպությունների կողմից: Կայքը որևէ պատասխանատվություն չի կրում այլ կազմակերպությունների կայքերի հետ կապված խնդիրների համար:


ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Կայքի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները մշակելու վերաբերյալ Օգտատիրոջ համաձայնությունը համարվում է տրված Օգտատիրոջ կողմից Կայքում գրանցվելու և/կամ Կայքում իր հաշիվ մուտք գործելու փաստով, ինչը համարվում է այնպիսի հավաստի գործողություն, որն ակնհայտորեն վկայում է Օգտատիրոջ՝ անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին, որը տրված է անձամբ Օգտատիրոջ կողմից, կամ, եթե Օգտատերը անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչև 16 տարեկան անչափահաս է, ապա Օգտատիրոջ օրինական ներկայացուցչի կողմից։


Տալով համաձայնությունը Կայքի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները մշակելու վերաբերյալ՝ Օգտատերը միաժամանակ հաստատում է, որ ծանոթացել է Քաղաքականության բովանդակությանը, այն հասկանալի և ընդունելի է իր համար, և Օգտատերը համաձայն է Քաղաքականության մեջ ներառված բոլոր դրույթներին։


ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

Քաղաքականությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Քաղաքականությունից կամ դրա առնչությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակցությունների միջոցով՝ երկամսյա ժամկետում։ Նշված ժամկետում համաձայնության չգալու դեպքում վեճը ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից։