Մրցութային փուլ

  1. Գրանցված մասնակիցը նախընտրական փուլում պետք է մուտք գործի koreez.am իր ծածկանունով և գաղտնաբառով։
  2. Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 30 հարցի։
  3. Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 40 րոպե ժամանակ։
  4. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
  5. Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
  6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
  7. Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
  8. Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
  9. Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը տևում է մրցույթի ավարտից հետո մինչև 5 օրվա ընթացքում:
  10. Մրցութային փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։ Մասնակցի էջում կերևա նաև առաջատարների սանդղակը և մասնակցի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների։
  11. Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում հարցաշարին պատասխանելու համար ծախսած ժամանակը։
  12. Նախընտրական փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցը իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։
  13. Նախընտրական փուլի ավարտից հետո ստացվող արդյունքները բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է ունենա իր արդյունքների հավաստիության հստակ ապացույցներ և էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնի [email protected] հասցեին՝ կցելով իր ունեցած ապացույցները:
  14. Դիմումը քննարկելուց հետո պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։
  15. Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կստանա «Junius» ֆինանսական մրցույթին մասնակցության առցանց հավաստագիր։

Մրցանակաբաշխություն

  1. Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն Koreez ամենամյա կրթական Օսկար մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
  2. Յուրաքանչյուր տարիքային խմբում (3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի iPhone 15 բջջային հեռախոսով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի խրախուսական մրցանակներով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի խրախուսական մրցանակներով և/կամ այլ նվերներով։
  3. Մրցույթի արդյունքում 6 մասնակից կպարգևատրվի iPhone 15 բջջային հեռախոսով և 12 մասնակից կպարգևատրվի խրախուսական մրցանակներով և պատվոգրերով։