Նախընտրական փուլ

  1. Գրանցված մասնակիցը նախընտրական փուլում պետք է մուտք գործի koreez.am իր ծածկանունով և գաղտնաբառով։
  2. Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 30 հարցի։
  3. Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 40 րոպե ժամանակ։
  4. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
  5. Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
  6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
  7. Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
  8. Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
  9. Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը տևում է մրցույթի ավարտից հետո մինչև 5 օրվա ընթացքում:
  10. Նախընտրական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։ Մասնակցի էջում կերևա նաև առաջատարների սանդղակը և մասնակցի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների։
  11. Նվազագույն անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ։ Նվազագույն շեմ է համարվում՝
    • 3-4-րդ դասարանների համար 26 միավորը
    • 5-6-րդ դասարանների համար 26 միավորը
    • 7-12-րդ դասարանների համար 30 միավորը
  12. Տվյալների հրապարակման ցանկի հաջորդականության համար հիմք է հանդիսանում առաջատարների սանդղակը, որը կազմվում է` հաշվի առնելով պատասխանելու համար մասնակցի կողմից ծախսված ժամանակը։
  13. Նախընտրական փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցը իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։
  14. Նախընտրական փուլի ավարտից հետո ստացվող արդյունքները բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է ունենա իր արդյունքների հավաստիության հստակ ապացույցներ և էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնի [email protected] հասցեին՝ կցելով իր ունեցած ապացույցները:
  15. Դիմումը քննարկելուց հետո պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։
  16. Նախընտրական փուլի բոլոր մասնակիցները կստանան Koreez մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։

Եզրափակիչ փուլ

  1. Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտական փուլի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները։
  2. Գրանցված մասնակիցը եզրափակիչ փուլում պետք է մուտք գործի koreez.am նույն ծածկանունով և գաղտնաբառով։
  3. Եզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 30 հարցի։
  4. Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 40 րոպե ժամանակ։
  5. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին(2 միավոր), բարդ (3 միավոր)։
  6. Եզրափակիչ փուլում գերակշռելու են միջին և բարդ տեսակի հարցերը։
  7. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
  8. Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
  9. Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
  10. Եզրափակիչ փուլի աշխատանքներն ստուգվում և արդյունքներն ամփոփվում են մրցույթի ավարտից հետո մինչև 5 օրվա ընթացքում:
  11. Եզրափակիչ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։
  12. Հավասար միավորներ վաստակելու դեպքում կհաշվարկվի նաև մասնակցի՝ հարցաշարը լրացնելու արագությունը։
  13. Մրցույթում հաղթող կճանաչվեն յուրաքանչյուր տարիքային խմբից (5-12-րդ դասարան) առավելագույն միավոր վաստակած մասնակիցները։
  14. Մրցույթի վերջնական հաղթողների անունները կհրապարակվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
  15. Եզրափակիչ փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցն իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։
  16. Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան մրցույթին մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով և նվերներով։

Մրցանակաբաշխություն

  1. Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ (մրցանակաբաշխության հստակ տեղն ու ժամը լրացուցիչ կհրապարակվի www.koreez.am կայքում)։
  2. Յուրաքանչյուր տարիքային խմբում (3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի նոութբուքով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի պլանշետով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի բջջային հեռախոսով և/կամ այլ նվերներով։
  3. Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։ Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
  4. Մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում բոլոր տարիքային խմբերում ամենակարճ ժամանակում առավելագույն միավորներ վաստակած մասնակիցը կստանա 3-օրյա հանգստյան ուղեգիր դեպի Ծաղկաձորի լավագույն հյուրանոցներից մեկը։
  5. Մրցույթի արդյունքում 100 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և մրցանակներով։