Նախընտրական փուլ

  1. Գրանցված մասնակիցը նախընտրական փուլում պետք է մուտք գործի koreez.am իր ծածկանունով և գաղտնաբառով։
  2. Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 20 հարցի։
  3. Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 60 րոպե ժամանակ։
  4. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
  5. Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
  6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
  7. Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
  8. Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
  9. Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը տևում է մրցույթի ավարտից հետո մինչև 5 օրվա ընթացքում:
  10. Նախընտրական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։ Մասնակցի էջում կերևա նաև առաջատարների սանդղակը և մասնակցի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների։Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
  11. Տվյալների հրապարակման ցանկի հաջորդականության համար հիմք է հանդիսանում առաջատարների սանդղակը, որը կազմվում է` հաշվի առնելով պատասխանելու համար մասնակցի կողմից ծախսված ժամանակը։
  12. Նախընտրական փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցը իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։
  13. Նախընտրական փուլի ավարտից հետո ստացվող արդյունքները բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է ունենա իր արդյունքների հավաստիության հստակ ապացույցներ և էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնի [email protected] հասցեին՝ կցելով իր ունեցած ապացույցները:
  14. Դիմումը քննարկելուց հետո պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։
  15. Նախընտրական փուլի բոլոր մասնակիցները կստանան Koreez մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։

Եզրափակիչ փուլ

  1. Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
  2. Եզրափակիչ փուլը օֆլայն է և անցկացվում է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (հասցեն՝ ք․ Երևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք)։
  3. Եզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատասխանի 15 հարցի։
  4. Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 60 րոպե ժամանակ։
  5. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին(2 միավոր), բարդ (3 միավոր)։
  6. Եզրափակիչ փուլում գերակշռելու են միջին և բարդ տեսակի հարցերը։
  7. Եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփումը կատարվում է նույն օրը՝ անմիջապես մրցույթի ավարտից հետո։
  8. Հավասար միավորների դեպքում նույն միավորներն ունեցող մասնակիցներին տրվում է բլից հարցեր, մինչև մասնակիցներից մեկի հաղթանակը։ Բլից փուլի արդյունքներում հավասար միավորներ հավաքելու դեպքում մասնակիցները կարող են կիսել հորիզոնականը։
  9. Մրցույթի հաղթողների անունները հրապարակվում են հենց մրցույթի եզրափակիչ փուլի օրը՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
  10. Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան մրցույթին մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով և նվերներով։

Մրցանակաբաշխություն

  1. Մրցույթի հաղթողների անունները հրապարակվում են հենց մրցույթի եզրափակիչ փուլի օրը՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
  2. Յուրաքանչյուր տարիքային խմբում (3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի անլար բարձրախոսով և/կամ այլ նվերներով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի անլար ականջակալով և/կամ այլ նվերներով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի անլար լիցքավորիչով և/կամ այլ նվերներով։
  3. Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։ Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
  4. Մրցույթի եզրափակիչ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու արտոնություն։
  5. Մրցույթի արդյունքում 100 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և մրցանակներով։
  6. Մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան Koreez 2024 շոու-մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն։