Նախընտրական փուլ

  1. Գրանցված մասնակիցը նախընտրական փուլում պետք է մուտք գործի koreez.am իր ծածկանունով և գաղտնաբառով։
  2. Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի 25 հարցի։
  3. Հարցերին պատասխանելու համար մասնակիցներին կտրվի 20 րոպե ժամանակ։
  4. Հարցաշարը բաղկացած է բարդության երեք աստիճանի հարցերից համապատասխան միավորների քանակով՝ պարզ (1 միավոր), միջին (2 միավոր), բարդ (3 միավոր)։
  5. Յուրաքանչյուր մասնակից հարցերի մեծ բազայից պատահականության սկզբունքով կստանա հարցեր․ բարդության աստիճաններով հարցերի համամասնությունը նույնն է բոլոր աշակերտների համար։
  6. Հարցի պատասխանը չիմանալու դեպքում հարցը կարելի է բաց թողնել։
  7. Հարցաշարը լրացնելու ընթացքում յուրաքանչյուր պահի կարելի է վերադառնալ բաց թողնված հարցին։
  8. Ժամանակը սպառվելու դեպքում պատասխաններն ավտոմատ կընդունվեն և կպահպանվեն։
  9. Մասնակիցների աշխատանքները ստուգվում և արդյունքները հաշվարկվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքների արդյունքների ամփոփումը տևում է մրցույթի ավարտից հետո մինչև 5 օրվա ընթացքում:
  10. Նախընտրական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մասնակցի էլ․ հասցեին կուղարկվի ամփոփագիր՝ մասնակցի վաստակած միավորներով, հարցերին տված ճիշտ ու սխալ պատասխաններով, լրացուցիչ վերլուծական տվյալներով։ Մասնակցի էջում կերևա նաև առաջատարների սանդղակը և մասնակցի զբաղեցրած դիրքը՝ ըստ վաստակած միավորների։Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբի 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։
  11. Տվյալների հրապարակման ցանկի հաջորդականության համար հիմք է հանդիսանում առաջատարների սանդղակը, որը կազմվում է` հաշվի առնելով պատասխանելու համար մասնակցի կողմից ծախսված ժամանակը։
  12. Նախընտրական փուլի արդյունքները հրապարակելուց հետո 48 ժամվա ընթացքում մասնակիցը իրավունք ունի բողոքարկելու իր արդյունքները՝ պարտադիր նշելով բողոքարկման հավաստի աղբյուր կամ հիմք։
  13. Նախընտրական փուլի ավարտից հետո ստացվող արդյունքները բողոքարկելու դեպքում մասնակիցը պետք է ունենա իր արդյունքների հավաստիության հստակ ապացույցներ և էլեկտրոնային նամակով դիմում ներկայացնի [email protected] հասցեին՝ կցելով իր ունեցած ապացույցները:
  14. Դիմումը քննարկելուց հետո պատասխանն ուղարկվում է մասնակցին էլեկտրոնային եղանակով դիմումն ստանալուց հետո 15 օրյա ժամկետում: Ըստ անհրաժեշտության մրցույթի կազմակերպիչները կարող են կապ հաստատել մասնակցի հետ ճշտումներ կատարելու համար: Եթե քննարկման արդյունքում բացահայտվում է որևէ խնդիր, որը կարող էր ազդել մրցույթի արդյունքների վրա, ապա կատարվում է համապատասխան ուղղումը և այդ մասին տեղեկացվում են մրցույթի բոլոր մասնակիցները, հակառակ դեպքում արդյունքները մնում են նույնը։
  15. Նախընտրական փուլի բոլոր մասնակիցները կստանան «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի մասնակցության առցանց հավաստագրեր։

Եզրափակիչ փուլ

  1. Եզրափակիչ փուլին կարող են մասնակցել նախընտրական փուլի արդյունքներով՝ 5-6 դասարաններից - 1-10-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները (5-րդ դասարան՝ լավագույն 5 հորիզոնականներ, 6-րդ դասարան՝ լավագույն 5 հորիզոնականներ), 7-9-րդ դասարաններից 1-12-րդ հորիզոնականները (7-րդ դասարան՝ լավագույն 4 հորիզոնականներ, 8-րդ դասարան՝ լավագույն 4 հորիզոնականներ, 9-րդ դասարան՝ լավագույն 4 հորիզոնականներ)։
  2. Մրցույթի եզրափակիչ փուլի վայրի, օրվա և ժամի մասին մասնակիցը տեղեկանում է նախապես՝ էլեկտրոնային նամակի, sms-ի կամ հեռախոսազանգի միջոցով։
  3. Եզրափակիչ փուլի ժամանակ մասնակիցը ընթերցում է koreez.am կայքում եզրափակիչ փուլի համար հրապարակված գրքից մեկ հատված՝ առնվազն 10 տող։ Եզրափակիչ փուլի գրքերի ցանկը կհրապարակվի www.koreez.am կայքում։
  4. Եզրափակիչ փուլի գնահատման չափորոշիչներն են՝
    • Սահուն ընթերցում – 3 միավոր
    • Ճիշտ շեշտադրում – 2 միավոր
    • Արտահայտչականություն – 2 միավոր
    • Հարց գրքից- 3 միավոր (մի քանի հարց գրքից՝ ժյուրիի նախընտրությամբ)
  5. Եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփումը կատարվում է նույն օրը՝ անմիջապես մրցույթի ավարտից հետո։
  6. Հավասար միավորների դեպքում նույն միավորներն ունեցող մասնակիցներին տրվում է բլից հարցեր, մինչև մասնակիցներից մեկի հաղթանակը։
  7. Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան մրցույթին մասնակցության հավաստագրեր, իսկ հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով և նվերներով։

Մրցանակաբաշխություն

  1. Մրցույթի հաղթողների անունները հրապարակվում են հենց մրցույթի եզրափակիչ փուլի օրը՝ իսկ մրցանակները շնորհվում են Koreez համադպրոցական շոու-մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
  2. Յուրաքանչյուր տարիքային խմբում (5-6 և 7-9 դասարաններ) 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի Ճամփորդություն 2 անձի համար դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և/կամ այլ նվերներ, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա Ճամփորդություն 2 անձի համար դեպի Հայաստանի տեսարժան, մշակութային վայր՝ գիշերակացով և/կամ այլ նվերներ, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը Ճամփորդություն 2 անձի համար դեպի Հայաստանի տեսարժան, մշակութային վայր՝ առանց գիշերակացի և/կամ այլ նվերներ։
  3. Մրցույթի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 4-ից 10-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։ Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։
  4. Մրցույթի արդյունքում 20 մասնակից կպարգևատրվի արժեքավոր նվերներով և մրցանակներով։
  5. Մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան Koreez 2024 շոու-մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն։